ԱԱԾ պահեստազորի սպաների միության հայտարարությունը

AAC

 «Վերջին մեկ-երկու տարում հանրապետությունում կտրուկ փոխվել է քրեածին իրավիճակը, հատկապես հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թվի աճ է արձանագրվել։ Միայն այս երկու շաբաթում հրազենի գործադրմամբ սպանություններ են եղել Վայքում, Վաղարշապատում, որը լրագրողներն առանձնակի դաժանության պատճառով հասցրել են համեմատել հոլիվուդյան մարտաֆիլմերի հետ։

 Հրազենի գործադրմամբ սպանության փորձ է արձանագրվել երևանյան հայտնի Թոխմախի գերեզմաններ կոչված մասում։ Դեպքի առնչությամբ շրջանառվում են Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետերի անունները, ովքեր շտապեցին հայտարարել, որ հիշյալ վայրում գիշերային այդ ուշ ժամին իրենց հայտնվելն իբր պատահականության արդյունք է։ Ավելորդ չհամարենք նկատել, որ նշված դեպքից օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր եղել առ այն, որ Շենգավիթի թաղապետի ավտոմեքենայի վրա առկա են հրազենային վնասվածքներ։ Եղածի առանձնակի վտանգավորությունն այն է, որ հնարավոր է, փորձ է արվում թաքցնել, կոծկել գործի իրական հանգամանքներն ու մասնակիցների անունները:

 Քրեական ռազբորկաների մարտադաշտի վերածվող Հայաստանում այսօրինակ իրավիճակն արդյո՞ք հետևանք չէ նրա, որ ոստիկանության մեր գործընկերներն իրենց բուն գործառույթը հարկադրված թողնելով, անելիքը տեսնում են միայն մեկ անձի անվտանգությունը պաշտպանելու մեջ, զբաղված են խաղաղ ցույցերի մասնակիցներին, այդ թվում և հայ կանանց, մայրերին ու աղջիկներին «ասֆալտին փռելով», ոստիկանության բաժիններ տանելով։ Չենք կարծում, թե այս գործելաոճը պիտի լիներ հայ ոստիկանության կոչվածությունը»,- այս մասին ասվում է ԱԱԾ պահեստազոորի սպաների միության տարածած հայտարարության մեջ: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…