Փորձագետը նշել է` որ մասնագիտությունները կարող են վերանալ առաջիկա 10 տարում

Pokharinum

 Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Սաֆոնովը հայտնել է, թե որ մասնագիտությունները կարող են վերանալ առաջիկա 10 տարվա ընթացքում:

Ինչպես փոխանցում է Взгляд-ը, փորձագետի կարծիքով` վերանալու վտանգի առաջ կարող են կանգնել տրանսպորտի ոլորտին առնչվող աշխատանքները:

«Արդեն հիմա շատ երկրներում փորձարկվում է ավտոպիլոտ (ինքնակառավարման) համակարգը: Դա պայմանավորված է ոչ միայն մեքենաների համար «ուղեղների» մշակմամբ, այլև բջջային կապի հետ փոխգործունեությամբ: Օրինակ, ամբողջովին կարող է ավտոմատացվել մետրոն: Նույնը կարող է տեղի ունենալ շոգեքարշերի, տրամվայների, տրոլեյբուսների, ավտոբուսների հետ: Այդ փոխադրամիջոցների վարորդները պետք է այսօրվանից մտածեն, թե ինչով կարող են զբաղվել, եթե իրենց տեղը գրավի էլեկտրոնիկան»,- ասել է ռուս մասնագետը:

Փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ հաշվապահի մասնագիտությունը չի վերանա, սակայն լուրջ փոփոխությունների կենթարկվի: «Չէ՞ որ հաշվապահը միայն ծախսերի ու եկամուտների հաշվարկներ չի անում, այլև գնահատում է ծախսերի արդյունավետությունը»,- նկատում է մասնագետը:

ittrend.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…