Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Toyota-ն ու բեռնատար Howo-ն․ վերջինս կողաշրջվել է․ Toyota-ն էլ վերածվել մետաղե ջարդոնի․ բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար․

Bakhum

  Մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108 կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota մակնիշի և Howo  մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Toyota-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել  է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արթիկի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։  

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…