«Պատիվ ունեմ»-ը հայտարարություն է տարածել․

Pativ unem

«Պատիվ ունեմ»-ը հայտարարություն է տարածել․

««Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որևէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների և նրանց սպասարկող գրպանային ուժերի և գործիչների հետ։

Պատերազմի ընթացքում և դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը:

Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի՛ կարող։

Նրանց պետք է հեռացնել իշխանությունից և ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։

Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ։

Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»։

Related Posts

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ

ՔՊ–ի կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը. «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»։