Հայ գերիներից 2-ի գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան

Dataran

 Ադրբեջանում ռազմական դատարան է ուղարկվել ներկայում այնտեղ պահվող հայ գերիներից` Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի (1969թ.) և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի (1967թ.) գործը: Բաքուն նրանց մեղադրում է  Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» (չակերտները` Խմբ.) համար: 

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, գործը քննության նպատակով ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Գործով որպես տուժած անցնում է 12 ադրբեջանցի: 

Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին` Վարանդայում (Ֆիզուլի): Ինչ վերաբերում է Ալյոշա Խոսրովյանին, ապա նա գերեվարվել է 2020-ի հոկտեմբերի 3-ին: Բաքուն նրան մեղադրում է 5 ադրբեջանցու «կտտանքների ենթարկելու» (չակերտները` Խմբ.) համար:

 

auroranews

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…