Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել․ «Փաստ»

karogh e tapalvel

 «Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում կարող է տապալվել։ Մեր ունեցած տեղեկություններով, Արաբկիր համայնքում ունեցած երեկվա ձախողված երթից հետո Փաշինյանը թիմին սպառնացել է, որ եթե նույն ձախողումը կրկնվի այսօր եւ չստացվի մարդ հավաքել, ինքը վերջին օրով կդադարեցնի քարոզարշավը եւ թիմն ամբողջությամբ կտապալվի։ Իսկ թիմում հասկացել են, որ անգամ վատագույն սցենարի դեպքում Նիկոլ Փաշինյանին կհաջողվի իր եւ իր ընտանիքի հարցերը լուծել, բայց իրենք կմատնվեն անտերության։

Ըստ այս օրերին սոցցանցերում տիրող հիմնական կարծիքի, եթե մարզային այցելությունների ժամանակ հաջողվում էր Փաշինյանին հարբած պահելով՝ ձգել քարոզարշավը, ապա Երեւանում նույնը չի աշխատի։ Երեկ ամբողջ օրը Արսեն Թորոսյանը լծվել է հրապարակ մարդ հավաքելու գործին, սակայն հասկանալով, որ Փաշինյանի հանձնարարությունը ծայրահեղ դժվարությամբ է կատարվում, Թորոսյանն ինքն է ընկել անհավասարակշիռ վիճակի մեջ եւ, ըստ կառավարության մեր աղբյուրների, ամբողջ օրվա ընթացքում աշխատասենյակից լսելի են եղել իր բղավոցները։

Ինչպես այս տարվա մարտի 1 -ի համար Հանրապետության հրապարակում հանրահավաքի համար թիվ էր դրվել մարզպետարանների, դպրոցների, մանկապարտեզների եւ պետական այլ հաստատությունների վրա, նույն սկզբունքով հիմա են գործում։ Անգամ զինկոմիսարիատների վրա է դրված նորակոչիկ բերելու թիվ։ Խնդիր է առաջացել քաղաքացիական հագուստով ոստիկաններ բերելու հարցում։ Իշխանությունը հասկացել է, որ դժգոհությունն այնքան է հասունացել, որ հունիսի 21-ի առավոտյան, երբ հրապարակվեն արդյունքները, որեւէ ուժային այլեւս չի կատարի իրենց հրահանգները։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…