Նիդերլանդների խորհրդարանականները միացել են ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով Հաագայի բողոքի ցույցերին

Niderlandner

Նիդերլանդների խորհրդարանի անդամները միացել են Հաագայում հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այս մասին հայտարարել է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):

Ցուցարարները կոչ են արել դադարեցնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և քայլեր ձեռնարկել Բաքվի դեմ, որը Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքներից մեկն է:  

Ֆեդերացիան նշել է, որ բողոքի ցույցի ժամանակ կազմակերպվել է նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու պղծումը պատկերող լուսանկարների ցուցահանդես:  

Նիդերլանդների ցույցերն ամբողջ աշխարհի հայերի կողմից կազմակերպված համաշխարհային լուռ բողոքի ակցիաների մի մասն է, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց, ինչպես նաև ադրբեջանական զորքերը դուրս բերել Սյունիքի մարզից:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…