Թուրքիան մտադիր է սեփական բազմանպատակ ուղղաթիռների սերիական արտադրություն սկսել

ughatir

 Թուրքիայի ավիաշինական ընկերությունը (TAI) հայտարարել է տեղական GÖKBEY (T-625) բազմանպատակ ուղղաթիռի նախագծում գրանցած հերթական առաջընթացի մասին: TAI-ի սոցցանցի էջում արված գրառման մեջ տեղեկացվել է, որ Թուրքիայի քաղավիացիան հավանություն է տվել GÖKBEY (Գյոքբեյ) ուղղաթիռների նախագծի կազմակերպման գործընթացին:

Սրանից հետո ուղղաթիռի նախագիծը քաղավացիայի կողմից պետք է ստանա TİP հավաստագիր (դրանով հաստատվում է արտադրանքի համապատասխանությունը նախատեսված չափանիշներին), որից հետո հնարավոր կլինի սկսել դրա սերիական արտադրությունը:

Նշենք, որ այս ուղղաթիռը նախատեսված է 12 ուղևոր տեղափոխելու համար, օդաչուների քանակը երկուսն է: Այն արտադրելու համար Թուրքիայի ավիաշինական ընկերության և պաշտպանական արդյունաբերության վարչության միջև 2013-ին կնքվել է պայմանագիր։  Ուղղաթիռի նախատիպի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2018-ին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…