Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. 63-ամյա վարորդը «Մոսկվիչ»-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին, կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի.

Mokhrakuyt

 Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վարդան Շ-ն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի խճուղու թիվ 101/2 հասցեի դիմացի երկաթե ճաղավանդակներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։   Վթարի մասին Երևանի ՃՈ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է  բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ, որը վերածվել է մոխրակույտի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ 

shamshyan.com

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…