Ադրբեջանին կոչ եմ անում ազատ արձակել գերիներին՝ ԵԱՀԿ հովանու ներքո. Անն Լինդե

Ann Linde

 ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն անդրադարձել է ԼՂ հակամարտության ու ԵԱՀԿ-ի՝ հակամարտության կարգավորման ջանքերին: Ի պատասխան հարցին, որ Հայաստանում հիասթափված են ԵԱՀԿ-ից, ու ԵԱՀԿ-ն ոչինչ չի արել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, նա մասնավորապես ասել է.

«Հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ է ստեղծել ցավերը մեղմող և հաշտության համար ամուր հիմք ունեցող միջավայր: Երկխոսությունն անհրաժեշտ է՝ տարածաշրջաններում խաղաղության հաստատման համար: Համաձայն չեմ, թե ԵԱՀԿ-ն ջանք չի ներդնում ԼՂ խնդրի կարգավորման համար: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ, որը շատ ակտիվ աշխատում է: Նրա հետ երեկ եմ հանդիպել՝ իրավիճակը քննարկելու համար: Կա նաև Մինսկի խմբի համանախագահությունը՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահությամբ, որը սակայն անցյալ տարի սահմանափակ հնարավորություն է ունեցել այցելել տարածաշրջան՝ նաև կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նաև կարևոր էր 15 գերիների վերադարձը, ինչպես նաև ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը: Այդ հարցում բարձր եմ գնահատում նաև Վրաստանի ջանքերը: Դրանք վստահության ամրապնդման միջոցառումներ էին: Ես հորդորում եմ Հայաստանին և Ադրբեջանին ամրապնդել վստահությունը՝ ազատ արձակելով բոլոր գերիներին և ԵԱՀԿ հովանու ներքո՝ իմ անձնական ներկայացուցիչ Կասպշիկի միջնորդությամբ՝ գտնելու քաղաքական լուծումը, քանի որ դեռևս չկա նաև խաղաղության համաձայնագիրը»:

1lurer.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…