«Ինչպես կարելի է սեփական հայրենիքն այսքան ատել». Սենոր Հասրաթյան

Senor

Մտածող քաղաքացին օր-օրի օտարվում է իր բաժին Հայրենիքից… Օտարվում է մուրճի ու վենդետայի <<օգնությամբ…>> Երկրի <<տեր>> են դարձել նրանք, ովքեր անհաղորդ են իրականությանը, այն իրականությանը, որն ամենօրյա, իսկ գուցե նաև ամենժամյա ռեժիմով խժռում է մեր երբեմնի ապրող և, եթե անգամ դանդաղ, բայց զարգացող Հայրենիքից մնացածը… Թե ինչով կավարտվի երկիրը մաշող այս անորոշությունը, թերևս հայտնի է միայն նրան, ով արդեն երեք տարուց ավելի անում այն, ինչն <<ընդունելի>> է ոչ թե մտածող, այլ պետականությունից ու ազգայինից անտեղյակ զանգվածի համար… Ովքեր <<նախկիներից>> ու <<թալանչիներից>> ազատվելու կեղծ լոզունգներից ինքնատիրապետման զգացողությունը կորցրած, մանկուրտի բնազդով օժանդակում են օրվա անհայրենիք իշխանավորներին ավերել այն ամենը, ինչ ստեղծվել է ոչ միայն տարիների ծանր ու դժվարին արարումներով, այլև մեր հազարավոր հերոս հայորդիների կյանքի գնով: Մենք իրոք հասել ենք մի հանգրվանի, որից այն կողմ դժոխքն է և այն իրականությունը, որտեղից դուրս գալը լինելու է ոչ թե դժվար, այլ գուցե նաև անհնար… Անհնար, քանի դեռ երկրի ղեկը ստանձնած պատահականությունների խմբակը և, մասնավորապես, նրան ներկայացնող Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածը փոխանակ ուղիներ որոնի պետականությունը կործանումից փրկելու համար, տակավին հոխորտում է կադրային ջարդ անելու մասին… Այս ամենից հետո ուզում ես գոռալ՝ ինչպես կարելի է սեփական Հայրենիքն այսքան ատել…

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…