23 տոննա մազութով բարձված բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. մազութը թափվել է ճանապարհի ողջ երկայնքով.

sadoyan

 Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Iveko մակնիշի կցորդիչով բեռնատարը Դիլիջանի թունելից դեպի Սեմյոնովկա ճանապարհի 1-ին ոլորանում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբին և հետընթաց հայտնվել ոլորանի սկզբնամասում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի հետևանքով կցորդիչը, որի մեջ եղել է 23 տոննա ասֆալտի համար նախատեսված մազութ, կողաշրջվել է և այն թափվել է։ Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատը՝ հերթափոխի պետ Արշակ Մելիքջանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Հաղարծին» և «Ծովագյուղ» ճանշինների աշխատակիցները։ Մազութն ամբողջովին թափվել և մոտ 300 մետր թափվել է ճանապարհի երկայնքով, ու հիմա փրկարարներն ու Ճանշինի աշխատակիցները հող են լցնում մազութի վրա, մինչև սառի, որից հետո քերելով այն պետք է հեռացնեն ճանապարհից։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը, ով օտարերկրացի է։

shamshyan.com

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…