Վանաձորում բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է.

xoshor vtar

 Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար և ողբերգական դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց,  բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանե են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի և նրա  7 ամսակա երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:

shamshyan.com 

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…