ԵԱՏՄ-ն ընդլայնում է ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան

aviashinutyun

 ԵԱՏՄ երկրները մշակում են փաստաթղթերի փաթեթ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ազգային ավիացիոն ձեռնարկությունների միջև արդյունաբերական կոոպերացիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է  Եվրասիական տնտեսական միությունում ավիաշինարարության ոլորտում արդյունաբերական կոոպերացիան ընդլայնելու վերաբերյալ կլոր սեղանի շրջանակներում, որը կայացել է ԵՏՀ-ի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի նախագահությամբ:

 «Աշխատանքն ակտիվացնելու համար, որը մեզ հանձնարարել են իրականացնել Միության երկրների նախագահները, անհրաժեշտ եմ համարում նախապատրաստել ավիաշինարարության ոլորտում համագործակցության խորացման միջոցառումների ծրագիր, ինչպես նաև առաջարկություններ մշակել այդ ոլորտում ԵԱՏՄ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման վերաբերյալ ՝ հաշվի առնելով ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու ոլորտի զարգացման գերակա ուղղությունները», – նշել է Արտակ Քամալյանը:

Այս նախաձեռնությունը քննարկվել է Միության երկրների ավիացիոն տեխնիկա արտադրող լիազորված մարմինների, ձեռնարկությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աշխատակիցների հետ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…