Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 30 մետր ճանապարհում փլուզում է տեղի ունեցել

Pluzum

 Երեկ, օգոսոտսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ծիծեռանակաբերդի խճուղում նոր կառուցված կամրջի հարևանությամբ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։ Փրկարարաները սահմանազատել են տարածքը։  Ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որպեսզի որոշ վայ վարորդներ չկայանեն ավտոմեքենաները նշված վայրում, քանի որ կա վտանգ, որ հնարավոր է՝ որոշ հատվածում փլուզումը շարունակվի։ Դեպքի վայր են ժամանել նաև վարչական շրջանի կոմունալ ծառայության պատասխանատուները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…