Երևան-Աշտարակ ավտոճանապարհը գյուղացիները փակել են․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ

pakel en

 Արդեն 1,5 ժամից ավելի է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Էջնիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում հավաքվել են մի քանի գյուղերի բնակիչներ և պահանջում են, որպեսզի Արմավիրի ջրօգտագործման ընեկերության պատասխանատուները հստակ պատասխանեն, թե, ի վերջո, ե՞րբ են իրենց խոստացված ոռոգման ջուրը տրամադրելու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները որոշ ժամանակ փակեցին ճանապարհը։ Երբ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, սկսվեցին բանակցություններ բողոքի ակցիայի մասնակիցների հետ, ինչի արդյունքում գյուղացիները բացեցին ճանապարհը, սակայն խոստացան, որ եթե խնդիրը չլուծվի՝ էլ չեն ընդառաջելու ոստիկանությանն, ու ընտանիքներով, այդ թվում՝ կանանցով ու երեխաներով փակելու են ճանապարհը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «6 օր է՝ տեղական ՋՕ-ից խաբում են։ Ամեն օր ասում են՝ ջուրը կտանք, ու ամեն օր անամոթաբար ստում են։ Դաշտերում բերքն արդեն չորացել է։ Չգիտենք՝ ում դուռը դիմենք։ Մեզ թվում է՝ էս ամենը ջրօգտագործման ընկերությունը դիտմամբ է անում, որպեսզի մեզ լարի Կառավարության դեմ։ Բայց մենք վստահ ենք՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրի մասին իմանա, խիստ միջոցներ կձեռնարկի դրանց նկատմամբ, ինչը դաս կլինի, որ մյուս անգամ գյուղացիներիս էս օրը չգցեն։ Այսօր, հավատալով ոստիկանությանը, ճանապարհը բացեցինք, քանի որ խոստացան, որ առավոտյան 8-ին ջուրը կտան»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…