Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Հայաստանում. Ջոնաթան Լաքոթն ավարտում է առաքելությունը

Fransiai despan

Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել Անն Լույոյին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին:

Անն Լյուոն ծնվել է 1963  թվականի սեպտեմբերի 5-ին:

Դիպլոմներ

Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ

Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն)

Ռուսերեն լեզվի լիսանս և երկրորդ կարգի լիազոր նախարար է

Զբաղեցրած պաշտոններ

1989-1992 — ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)

1992-1995 — Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում

1995-1998  — Առաջին քարտուղար Մոսկվայում

1999-2001 — ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)

2005-2007 — (Միջազգային համագործակցություն և զարգացում)

2007-2009 — ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում

2015-2018  — Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)

2018թ. մարտից — Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն՝ Մադրիդում

Պարգևատրումներ

Արժանիքի ազգային շքանշանի ասպետ

Լեզուներից տիրապետում է անգլերենին, իսպաներենին, ռուսերենին, հունգարերենին, պոորտուգալերենին:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story