Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ն ու Opel-ը. Mercedes Sprinter-ը կողաշրջվել է

ertughain

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   վթարի հետևանքով  8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մարտունու հիվանդանոցի բժիշները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումատակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Օպերատիվորեն ժամանել են նաև  ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes Sprinter-ը  կողաշրջվել է, իսկ այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում: 

shamshyan.com 

 

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…