«ՈւԱԶ»-ը, կորցնելով կառավարումը, հայտնվել է ձորում. կա մեկ զոհ

UAZ

 2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 51-ամյա բնակիչն իր «ՈւԱԶ 469» մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածից 5 կմ հյուսիս-արևելք գտնվող «Քամուտ Ղաշ» կոչվող սարամասում, դաշտամիջյան ճանապարհով երթևեկելու ժամանակ կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և շուրջ 300 մ գլորվել ձորը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևորը,  ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…