Արտակարգ դեպք Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու բեռնատար էլեկտրագնացքը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

vtar

 Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Մանուկյան փողոցում՝ երկաթգծի Արջուտ-Սպիտակ 2673 կմ պիկետ 6-7-ում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ալբերտ Մարտիրոսյանի վարած թիվ ՎԼ 10-514 համարանիշի էլետրագնացքը և Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Ժորա Աթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ժ. Աթոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 3-ամյա Գեղամ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հովսեփյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Հարավկոսվկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու լոկոմոտիվային դեպոյում՝ որպես մեքենավար։ 

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…