Մենք նորից կարող է պատերազմի առաջ կանգնենք, պետք է համախմբվենք․ Սասուն Միքայելյան

Nor paterazm

 Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԵԿՄ շենքի մոտ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այլ պաշտոնատար անձինք:

Իր խոսքում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, մասնավորապես, նշեց. «Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ պատերազմը վաղ, թե ուշ կլինի, բայց ցավոք սրտի, մենք դասեր չկարողացանք քաղել, եւ այսօր էլ դասեր չենք քաղում:

Մենք պարտվել ենք մարտի դաշտում, պատերազմը չենք պարտվել: Այդ հոգեբանությամբ, այդ հույսով պետք է լցվենք եւ առաջ քայլեն; Այս անորոշությունը, հարգելի պետական այրեր, պետք է կարողանանք մեր ժողովրդի միջից հանենք: Մենք նորից կարող է պատերազմի առաջ կանգնենք, կարող է ոտնձգություն լինի Հայաստանի պետականության սահմանի վրա, դրա համար բոլորս պետք է համախմբվենք: Մենք գերխնդիրը բանակի հզորացումն է: Ամեն մեկս պետք է մեր բաժին բեռը վերցնենք: Նայեք իրար աչքերի մեջ, թողեք ամբիցիաները, տարաձայնությունները եւ գնանք առաջ: Մենք օրորոցից պետք է պատրաստ լինենք պատերազմին: Մենք հաղթելու ենք, ժողովուրդ ջան»:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…