Վաշինգտոնը զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի S-400-ների 2-րդ խմբաքանակը

Zgushacum

  ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանի՝ ամերիկյան CBS ալիքին տված հարցազրույցին, որի ժամանակ նա ասել էր, թե Անկարան պատրաստվում է Ռուսաստանից գնել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը:

Առաջին խմբաքանակի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել էր 2017-ին, որը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք ամերիկյան հարաբաերություններում: Վաշինգտոնն արդեն հասցրել է մի քանի պատժամիջոցների գնել Թուրքիայի դեմ այդ հարցով:

Պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը Թուրքիային մշտապես կոչ է անում հրաժարվել ռուսական ՀՕՊ-երից և զերծ մնալ Ռուսաստանից նոր խմբաքանակ ձեռքբերելուց: 

«Մենք կշարունակենք Թուրքիային հիշեցնել, որ ցանկացած  էական զինամթերքի ձեռքբերում Ռուսաստանից կարող է հանգեցնել  նոր պատժամիջոցների՝ չհաշված  այն բաները, որոնք արդեն սահմանվել են  CAATSA օրենքի շրջանակներում 2020-ի դեկտեմբերին»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…