ՆԱՏՕ-ն գաղտնի զորավարժություններ է սկսել՝ միջուկային պատերազմի դեպքում գործողություններ մշակելու համար

Mijukayin paterazm

  Գերմանիայի և ՆԱՏՕ-ի անդամ 13 այլ երկրների զինված ուժերն ամենամյա զորավարժություններ են անցկացնում՝ միջուկային զենքով դաշինքի տարածքը պաշտպանելու համար: «Steadfast Noon» զորավարժություններին մասնակցում են տասնյակ ինքնաթիռներ, այդ թվում՝ միջուկային զենքով համալրված կործանիչներ, սովորական մարտական, ինչպես նաև հետախուզական ինքնաթիռներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զորավարժություններն այս տարի ընթանում են Դաշինքի հարավային շրջանի օդային տարածքում: Սա նշանակում է, որ վարժանքների շրջանակում կարող են կիրառվել ամերիկյան B61 միջուկային ռումբեր, որոնք, ըստ չհաստատված տեղեկությունների, պահվում են Հյուսիսային Իտալիայի Գեդի ռազմական ավիաբազայում: Միաժամանակ, ՆԱՏՕ-ում անցկացվող զորավարժությունների ճշգրիտ վայրը և այլ մանրամասներ չեն բացահայտվում: Թռիչքային տվյալների գնահատականների համաձայն, որն իրականացրել է միջուկային զենքի հարցերով դանիացի փորձագետ Հանս Քրիստենսենը, գերմանական Tornado կործանիչը վայրէջք է կատարել Գեդիի օդանավակայանում: Ռազմական փորձագետների կարծիքով՝ «Steadfast Noon» զորավարժությունների ընթացքում կիրականացվի ամերիկյան միջուկային զենքի տեղափոխում ստորգետնյա պահեստարաններից, սակայն ուսումնական թռիչքները կիրականացվեն առանց ռումբերի: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…