Թուրքիայի նախագահն առաջարկում է բարձրացնել իր աշխատավարձը 14,4 տոկոսով

Ashxatavardz

  Թուրքիայի խորհրդարանում ներկայացված բյուջեի նոր նախագծով նախատեսվում է 2022 թվականին բարձրացնել երկրի նախագահ Թայիփ Էրդողանի աշխատավարձը 14.4 տոկոսով։ Եթե բյուջեի նախագիծն ընդունվի, Էրդողանի աշխատավարձը 88 հազար լիրայից դառնալու է 100 հազար լիրա, ինչը համարժեք է շուրջ 11 հազար ԱՄՆ դոլարի։

Ընդդիմությունը երեկվանից սոցիալական ցանցերում քննադատում է բյուջեի նախագծում տեղ գտած այդ առաջարկը։ 

«Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը Twitter-ի իր միկրոբլոգում, հրապարակելով տարիների ընթացքում Թուրքիայի նախագահի աշխատավարձի աճը, նշել է, որ այն 4.5 անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը։  

«Այս մեկ մարդը պետծառայողների, բանվորների, թոշակառուների նկատմամբ ժլատ է, իսկ իր նկատմամբ՝ առատաձեռն։ Պալատին շքեղություն, իսկ քաղաքացուն թշվառություն է բաժին հասնում»,-նշել է ընդդիմադիր գործիչը։

2018 թվականին նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ «Հայրենիք» (Memleket) կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ևս արձագանքել է այդ առաջարկին։

Ինջեն սոցիալական ցանցի իր էջում տարածել է  «100 750 լիրա․․․  Միապետ, որը բարձրացնում է իր աշխատավարձը» գրությամբ մի նկար և գրել է․ «Քե՛զ համար է կյանքը գեղեցիկ։ Ինքդ եփի՛ր, ինքդ կե՛ր»։

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…