Պարեկային ծառայության ստեղծումից ի վեր պարեկները վարչական պատասխանատվության են ենթարկել բազմաթիվ օլիգարխների, այդ թվում՝ մականունավոր

Parekner

 Երբ Հայաստանում ստեղծվեց  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդը,  սոցցանցերում սկսեցին որոշ օգտատերեր տեսակետներ հայտնել, թե պարեկները աչքաթող են անելու ու վարչական պատասխանատվության չեն ենթարկելու հանրապետությունում հայտնի օլիգարխների, գործարարների, ուժային կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների ու նրանք միայն տուգանելու են հասարակ մահկանացուներին: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  պարեկային ծառայության Երևանի գնդի ստեղծման օրվանից պարեկները  ճանապարհային երթևեկության  կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկել այնպիսի օրինախախտ վարորդների, որոնք  հանրապետությունում հայտնի են որպես  օլիգարխներ, գործարարներ  ՀՀ ՊՆ, ուժային կառույցների, ինչպես նաև մաքսային ու հարկային և քննչական ապարատի  պաշտոնյաների:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…