Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով Երևանի Պուշկինի փողոցում 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ

Anchapahas

 Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանը իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լրիվ կինո էր, մենակ էն տեսանք, որ առանց համարանիշների «սեմյորկա BMW»-ն Պուշիկինի փողոցով նենց էր սլանում, ասես Մակարովի գյուլլա լիներ։ Առանց կանգառի տվեց, մի քանի ավտոմեքենաներ վնասեց, հետո անցավ խաչմերուկը, մեկ էլ էն տեսանք, որ էս թազա պարեկները կալմեջ արեցին դրան, փռին ասֆալտին ու տարան։ Էս դեպքում ո՞նց չասես՝ հալալ էր տղերքին, եթե դրա դեմը չառնեին, վստահ ենք՝ էտի մարդկանց վրով էլ էր անցնելու»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ էլ ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճան։  Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։  Ոստիկանությունը պարզում է տուժած ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։  Վթարի վայր էին օպերատւվորեն ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Հետապնդման արդյունքում էլ վնասվել է նաև պարեկային ծառայության ավտոմեքենան։  Պարեկների գործողությունները ղեկավարել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն  Գասպարյանը։  Ավտոմեքենաների ջարդի հեղինակի BMW-ն տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 

 shamshyan.com

Related Posts

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…