Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Volkswagen-ը բախվել է կայանված Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված՝ կայանված 06-ին

avtovtar

  Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովակիմյանի վարած Nissan մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Բարեղամյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և 38-ամյա Խաչատուր Խաչատրյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ. Խաչատրյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Գ. Շամշյանի տեղեկություններով, 06-ն ու Nissan-ը կայանված են եղել, երբ Volkswagen-ը դեպի Երևան ընթանալիս բախվել է Nissan-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված 06-ին:  

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…