Մարտաֆիլմ հիշեցնող դեպք Երևանում. ռեստորանում վիճաբանությունը վերածվել է հետապնդման, հնչել են կրակոցներ. կասկածյալները՝ Քանաքեռի նախկին թաղապետն ու քրեական պատմություններով հարուստ «Ճվ-ճվ Արոյի» անուղղելի զավակներն են. shamshyan

Krakocner

   SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հոկտեմբերի  7-ին Երևանում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող  միջադեպի, ծածկռտուքի, կրակոցների և խուլիգանության մասին: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ օրը Երևանի բնակիչ, 31-ամյա Սամվել Քոթանջյանը իր ընկերների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ գտնվելիս են եղել Բագրևանդ փողոցի  1/1  հասցեում գործող «Դոն Ֆիշ»  ռեստորանային համալիրում:  Այնտեղ  հարևան սեղանին  եղել են նաև Երևանի բնակիչներ, 29-ամյա Սարգիս Վարդանյանը, 28-ամյա Սերժ Վարդանյանը,  ինչպես նաև նրանց հետ դեռևս չպարզված մեկ քաղաքացի:  Վերջիններս սեղանի շուրջ նստած խոսելու ժամանակ բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ են արել, ինչն էլ լսելով, Ս. Քոթանջյանը  դիտողություն է արել նրանց, որը վերածվել է  վիճաբանության: Այնուհետև օպերատիվ տվյալներ են ստացվել որ Ս. Քոթանջյանը իր 2 ընկերների հետ Սայաթ-Նովա 12 շենքի մոտ հանդիպել է Սարգիս Վարդանյանին, ապա ծեծի ենթարկել նրան, պատճառելով մարմնական վնասվածքներ:  Նոյեմբերի 3-ին՝, ժամը 01:00-ի սահմաններում Ս. Վարդանյանը, վարելով Mercedes GL մակնիշի ավտոմեքենան, պատահաբար հանդիպել է Ս. Քոթանջյանի ընկեր, Երևանի բնակիչ, 26-ամյա Սամվել  Ղազարյանին: Վերջինս եղել է Kia  մակնիշի ավտոմեքենայով: Ս. Վարդանյանը փորձել է կանգնեցել նրան, ապա վերջինիս հետապնդելով՝ դիտավորությամբ հարվածել է  Kia-ին, սակայն այդ ժամանակահատվածում Ս. Ղազարյանը հեռախոսակապ է հաստատել Ս. Քոթանջյանի հետ, հայտնել կատարվածի մասին, ով էլ վերջինիս ասել է, որպեսզի չկանգնի և փախուստի դիմելով, անմիջապես գնա իր բնակության հասցե: Ս. Վարդանյանը հետապնդել է  Ս. Ղազարյանին, սակայն վերջինիս հաջողվել է հասնել Ս. Քոթանջյանի տան մոտ, որտեղ  Ս. Քոթանջյանը, նրա հայրը՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Արայիկ Քոթանջյանը և նրանց մոտ որպես թիկնապահ աշխատող Երևանի բնակիչ, 39-ամյա Արտակ Ծատուրյանը նախապես զինված դիմավորել են Ս. Ղազարյանին և նրան հետապնդող Ս. Վարդանյանին: Ապա իրենց մոտ եղած դեռև չպարզված զենքերով կրակոցներ են արձակել հետապնդվող ավտոմեքենաների ուղղությամբ, ովքեր էլ կրակոցներից խուսափելու համար դիմել են փախուստի: Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. և Ս. Վարդանյանները «Ճվ-ճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ  որդիներն են, իսկ Ա. Քոթանջյանը՝ Քանաքեռ-Զեյթունի  նախկին թաղապետն է:  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները  պարզելու, կասկածյալներին, նրանց ավտոմեքենաներն ու հրազենները հայտաբերելու ուղղությամբ: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…