Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է. hraparak am

Vano

Hraparak.am-ի տեղեկություններով՝  գրող, պետական գործիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է։ Նրա աճյունը կամփոփվի իր հայրենի գյուղում՝ Կոթիում։ Մեր տեղեկություններով՝ հուղարկավորության կառավարական հանձնաժողովը արդեն նիստ է հրավիրել եւ հուղարկավորության գործողություներն ընթացքի մեջ են։ 

Hraparak.am-ի հետ զրույցում Սիրադեղյանի որդին՝ Խաչատուրն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, չգիտի՝ երբ հոր աճյունը կտեղափոխեն Հայաստան։ 

Հիշեցնենք, որ երեկ կայացած առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սիրադեղյանի մահից 1 ամիս անց նրա աճյունը Հայաստանում չէ, և արդյո՞ք իշխանության գալուց հետո չի ցանկացել նրան «վերադարձնել», ասաց.«Գիտեք, որ թաղման կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը խորհրդակցել է Սիրադեղյանի ընտանիքի անդամների հետ։ Հանձնաժողովը որոշումներ է կայացրել, և կարծում եմ` առաջիկայում Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի ՀՀ»։

Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին։ Նա 75 տարեկան էր։ Նա մահացել է երկարատեւ հիվանդության արդյունքում։

Հիշեցնենք նաեւ, որ Հայ Ազգային Կոնգրեսն ու մի խումբ անձինք պահանջում էին Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

«Հրապարակ օրաթերթ»

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…