Պայմանագրային զինծառայողի նկատմամբ գործադրվել է բռնություն՝ նրան հասցնելով ինքնասպանության. կան կալանավորվածներ

brnutyun

 Օրերս Ճամբարակում պայմանագրային զինծառայող 29-ամյա Գեւորգ Ավետյանը նախքան մահացու հրազենային վիրավորում ստանալը ենթարկվել է բռնության։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Սույն թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, դիրքի կացարանում Գեւորգ Ավետյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր որովայնի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացել է միջանցիկ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց: Ստացած վիրավորումների հետեւանքով մեկ օր անց 29-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ մարտական հերթապահություն կատարելու ընթացքում Գեւորգ Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորել պայմանագրային զինծառայող Ա. Ս.-ն, վերջինս պարբերաբար նվաստացրել է տուժողի պատիվն ու արժանապատվությունը:

Ա. Ս.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածով (զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով): Ա. Ս.-ն ձերբակալվել էր։ Պարզվել է նաեւ, որ վերոնշյալ արարքը կատարած անձն ու տուժողը Ճամբարակից են:

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր, այնուհետեւ՝ կալանավորվել եւս մեկ պայմանագրային զինծառայող՝ Ա. Ա.-ն։

Պարզվում է՝ նույն օրը՝ նախքան Գեւորգի ինքնասպանությունը՝ ժամը 09:20-ի սահմաններում, զորամասի ճաշարանում ճամբարակցի Ա. Ս.-ն եւ Ա. Ա.-ն մարտական հենակետում ծեծել են մեկ այլ զինծառայողի՝ (Ա. Ա.-ին) եւս: Վերոնշյալ անձինք Գեւորգից ինտերնետային կապ են ուզել, սակայն երիտասարդի մոտ եղած քարտը չի գործել: Վեճ է սկսվել, որից հետո էլ՝ ծեծկռտուք:

Նրանցից մեկը՝ Ճամբարակի բնակիչ Ա. Ս.-ն, անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պետի կամ հրամանատարի կողմից ստորադաս զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։

Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս զինծառայողին՝ Ա. Ա.-ին, ապա վերջինս անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված գործով, այն է՝ մի խումբ անձանց կողմից՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ վերոնշյալ երկու անձինք կալանավորված են:

Նոյեմբերի 16-ին մահացած Գեւորգը Ավետյանը 2016 թվականից պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Ճամբարակում: Գեւորգը ամուսնացած չէր, ունի քույր ու եղբայր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Ավետյանը՝ ծնված 1992թ. նոյեմբերի 15-ին, որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել հիվանդանոց և մեկ օր անց՝ նոյեմբերի 16-ին, հիվանդանոցում մահացել: Դրանից հետո զինծառայողի հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էին, որ Գեւորգին դաժանաբար ծեծել և հասցրել են ինքնասպանության կամ սպանել:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…