Ստորագրվել են «Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման համաձայնագրերը

avtobus

  Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսներով: Ծրագրով գնվելիք 100 ավտոբուսները կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռքբերված 311 ավտոբուսներին՝ սպասարկելով Երևանի նոր տրանսպորտային ցանցը:
Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում: Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Երևանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման և իրականացման վարկային չորս համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Վարկային, դրամաշնորհային ծրագրի աջակցության ու ծրագրի համաձայնագրերը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի 25 մլն եվրո, որից 20 մլն եվրո՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ և 5 մլն եվրո՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…