Ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի պոլիկլինիկայի շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրն ու բժիշկը տեղափոխվել են հիվանդանոց

Vtar

  Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած Jinbei մակնիշի ավտոմեքենայով Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սամվել Ղ.-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիոլետա Ս.-ն և 24-ամյա Գոռ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել  է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Ղ.-ն աշխատում է Նոր Հաճնի պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության վարորդ,  Վիոլետա Ս.-ն  նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության գծային բուժքույր, իսկ Գոռ Հ.-ն նույն պոլիկլինիկայում՝ որպես շտապօգնության բժիշկ: 

 

shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…