Երևանում մարդատար ГАЗель-ի վարորդը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ.

viravorner

  Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում «Լիդոկոլ» ընկերության դիմաց,  բախվել են թիվ 258 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ն ու Mercedes Sprinter-ը: Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Բժիշկները  վիրավորներին մինչև  հիվանդանոց տեղափոխելը, տեղում աաջին օգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին հիվանդանոց  են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության  1-ին գումարտակի համանատար Արամ Դադոյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի համանատար Գևորգ Թորոսյանը: Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Երանոսյանը, Նորայր Մուրադյանն ու Դավիթ Մնացականյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին,  որ  մարդատար ГАЗель-ը, որը Երևան-Աբովյան երթուղին է սպասարկում, դեպի Աբովյան ընթանալիս փորձել է խույս տալ ճանապարհին հայտնված շանը, սակայն հարվածել է նրան,  ապա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը ու բախվել կայանված Mercedes Sprinter-ին: Հարվածի հետևանքով շունը տեղում սատկել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության  վթարային մասնագետ Արմեն Սաֆարյանը: 

shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…