Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ВАЗ 2101-ն ու КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Kamazov

  Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ,  56-ամյա Հրաչյա Հ.-ն իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի  6-րդ կ հատվածում բախվել է Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արթուր Մ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդ Հրաչյա Հ.-ն, վերջինիս ոււղևոր, Սյունիքի մարզի բնակիչ,  36-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ,  53-ամյա Գարուն Է.-ն բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը, որտեղ փաստի առթիվ  ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի 

shamshyan.com 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…