Թուրքիայի պետական լրատվամիջոցն անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման հարցին

TRT

  Թուրքիայի պետական TRThaber-ի լրատվական կայքը «Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց. հանդիպումը կարճ ժամանակում կիրականացվի» վերնագրով նյութ է հրապարակել:

Նշելով, որ երկու կողմերն էլ արդեն հայտարարել են հատուկ ներկայացուցիչների անունները՝ լրատվամիջոցը ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկվելու են առաջիկա հանդիպումների ընթացքում:

Ըստ այդմ՝ առաջնային հարցերից մեկը, որին տրվելու է կարևորություն, Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական գործընթացի վերաակտիվացումն է:

Ուղղություններից մեկն էլ վերաբերում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների լուծմանը: Նշվում է, որ փորձ կարվի այդ ուղղություններով առաջընթաց գրանցել:

Ըստ TRThaber՝ այդ ընթացքում (տրանսպորտային) հաղորդակցության հարցում կարվեն հստակ քայլեր։ Հաղորդակցությանը զուգահեռ կքննարկվեն տնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև սահմանային անցակետերի (բացման) հարցը:

 

ermenihaber.am

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…