ՆԱՏՕ-ն պատասխանել է Պուտինի կոշտ հայտարարություններին

NATO

  ՆԱՏՕ-ն երբեք դաշինքը չընդլայնելու խոստումներ չի տվել, գերմանական DPA-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Այսպես հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ամենամյա ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ 1990-ականներին Արևմուտքը «բացահայտորեն խաբել է» Խորհրդային Միության ղեկավարությանը, հայտարարելով, որ նրանք մտադիր չեն ՆԱՏՕ-ն ընդլայնել դեպի Արևելք։

«ՆԱՏՕ-ն երբեք չընդլայնվելու խոստումներ չի տվել։ Փաստացի, մեր կազմակերպության հիմնադիր փաստաթղթում ասվում է, որ ցանկացած եվրոպական երկիր կարող է դառնալ դաշինքի անդամ։ Եվ երկրորդ, կան 1970-ականներին և 1990-ականներին թվագրվող փաստաթղթեր՝ Հելսինկյան եզրափակիչ ակտ, Փարիզի խարտիա և Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտ, ինչպես նաև բազմաթիվ այլ պայմանագրեր, որոնք հստակեցնում են, որ երկրներն իրավունք ունեն ընտրելու իրենց ուղին», — ասել է Ստոլտենբերգը։

Նա հիշեցրել է, որ այդ փաստաթղթերը սահմանում են եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքը, որը ստորագրել է նաև Ռուսաստանը։

«Սա այնպիսի բան չէ, որ մենք կարող ենք փոխել բառերով: ՆԱՏՕ-ի դաշնակիցները նույնպես կտրականապես հերքում են, որ երբևէ նման բան խոստացել են: Նախկին նախագահ Գորբաչովը (ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը) ևս ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման երբեք չի բարձրացվել մինչև Գերմանիայի վերամիավորումը»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։  

 

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…