Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի. Չավուշօղլու

Larvacutyun

  Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը հասել է վտանգավոր աստիճանի, նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի: Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ իր ընդարձակ հարաբերությունների պատճառով»,- ասել է թուրք նախարարը և հավելել, որ Անկարան, չնայած Մոսկվայի հետ ունեցած կապերին, չի կարողանա անտեսել Կիևի հետ ջերմ հարաբերությունները այն դեպքում, եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմ սկսվի։

«Նման բարդ հավասարումներ լուծելիս մենք անում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր ազգային անվտանգության համար, դժվար գործ է, բայց դիվանագիտությունը դրա համար է»,-հավելել է Չավուշօղլուն։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…