Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին.

vtar

  Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝  ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte  մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  55-ամյա Արմեն Վարդանյանի վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էդվարդ Մկրտչյանը և Գևորգ Երիցյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Մկրտչյանն ու Ժորա Շահբազյանը, ինչի արդյունքում խցանում տեղի չի ունենում ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները չեն կայանում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…