
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացը քննարկելու համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը:
