DISQO-ն և ԱՏՁՄ-ն պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց են մեկնարկում

TT dayntacner

Հունվարի  28-ին  DISQO-ն հայտարարեց ԱՏՁՄ-ի «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրով արցախյան պատերազմի մասնակիցների համար անվճար դասընթաց մեկնարկելու մասին։ Գրանցման հայտն արդեն բաց է և դիմումներն ընդունվելու են մինչև փետրվարի 27-ը ներառյալ։ 

Դասընթացի ծրագիրը մշակել է DISQO-ի մասնագիտական թիմը և միտված է պատրաստելու որակի ապահովման սկսնակ մասնագետներ։ Այն կմեկնարկի մարտից, կտևի 2 ամիս, և կանցկացվի շաբաթական 2-3 անգամ՝ թե լսարանային և թե առցանց ձևաչափով՝ հնարավորություն տալով ընդգրկել մասնակիցներ նաև մարզերից։ 

Սա DISQO-ի երրորդ դասընթացն է պատերազմի մասնակիցների համար։ Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թանիա Սահակյանը նշում է. «2021-ին իրականացրած 2 դասընթացների արդյունքում 27-ը հաջողությամբ ավարտեցին կրթական ծրագիրը, իսկ նրանցից երկուսն այժմ փորձաշրջան են անցնում մեր ընկերությունում։ Ավելին՝ մյուս շրջանավարտները ևս ստացել են աշխատանքի և փորձաշրջանի հնարավորություններ այլ տեխնոլոգիական ընկերությունների կողմից։ Լիահույս ենք, որ այս անգամ էլ դրական արդյունքներ կգրանցենք»։

ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը ընդգծում է․  «Մեզ համար կարևորագույն պատասխանատվություն է ՏՏ ոլորտում գործունեություն վարելու նպատակով հնարավորություններ ստեղծել պատերազմների հետևանքով տուժած խմբերի համար։ Այդ առաքելությամբ ԱՏՁՄ-ն DISQO-ի հետ միասին նախաձեռնում է հերթական վերապատրաստումների շարքը, որը վստահաբար դրականորեն կանդրադառնա մասնակիցների կյանքի ուղղու վրա»։ 

DISQO-ն արդեն 3 տարի է շարունակաբար ընդլայնում է թիմը Հայաստանում։ 2021 թվականին ընկերությունը կրթական արշավ սկսեց՝ համագործակցելով ոչ միայն ԱՏՁՄ-ի, այլև այլ կրթական կենտրոնների հետ՝ Armenian Code Academy, Learning Mission, Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։ Արդյունքում 150-ից ավելի ուսանողներ վերապատրաստվեցին և 25 փորձնակներ համալրեցին ընկերության թիմը։ Այժմ էլ ընկերությունը շարունակում է ընդլայնվել նոր աշխատատեղերով և վերապատրաստել նոր կադրերի թե՛ թիմի, և թե՛ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար։ 

 

starthub-am.cdn.ampproject.org

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…