Jeep Grand Cherokee-ի և ՎԱԶ 21099-ի բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են.

Vtar

  SHAMSHYAN.com-ի տեղեկությոնններով՝ հիվանդանոցում մահացել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոս Բալյանն ու Երևանի բնակիչ՝ 32-ամա Հրայր Սահակյանը, ովքեր հիվանդանոց էին տեղափոխվել փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով;  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Բադալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։  Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել էին Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվ էին գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Վերջիններս գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում։   Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։  

Լուսանկարրը՝ Գևորգ Ղազարյանի 

shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…