Ուկրաինայի օպերատիվ շտաբի պնդմամբ՝ հաջողվել է հետ գրավել «Շաստյե » քաղաքը. armtimes

Het gravum

Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են հետ գրավել Լուգանսկի շրջանի «Շաստյե » քաղաքը, ինչպես նաև՝ ոչնչացրել ռուսական տեխնիկան։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական Unian գործակալությունը՝ նշելով.

«Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ Խարկով քաղաքի շրջանցիկ ճանապարհին պայթեցվել է ռուս զավթիչների 4 տանկ։ Ինչպես նաև, միացյալ ուժերի հրամանատարության տվյալներով, այսօր՝ փետրվարի 24-ին, «Շաստյե» շրջանում ոչնչացվել է մոտ 50 ռուս զավթիչ»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։

Բացի այդ, Կրամատորսկի մարզում ոչնչացվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ևս մեկ ինքնաթիռ։ Ըստ ուկրաինական կողմի պնդման՝ սա արդեն վեցերորդն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռազմական գործողությունների հետևանքով «Շաստյե»  և «Ստանիցիա-Լուգանսկայա» բնակավայրերն անցել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։ 

Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում: Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները հատուկ փաստաթղթով դիմել են Ռուսաստանին՝ ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել:

 

armtimes.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…