Պետդումա է ներկայացվել ռուսերենին տիրապետողներին հայրենակից ճանաչելու մասին օրենքի նախագիծ

Duma

 Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը («Եդինայա Ռոսիա» խմբակցություն) օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է հայրենակից ճանաչել բոլոր նրանց, ովքեր տիրապետում են ռուսերենին։ Փաստաթուղթը երկուշաբթի տեղադրվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, գրում է ՏԱՍՍ-ը։ Բացատրական փաստաթղթերում նշվում է, որ «օրինագիծը վերացնում է «հայրենակից» հիմնական հասկացության անհիմն լայն մեկնաբանության թերությունները»։ Մասնավորապես, առաջարկվում է հայրենակից ճանաչել այն անձանց, ովքեր «ռուսերեն խոսում են և պատկանում են պատմականորեն Ռուսաստանի տարածքում բնակվող ժողովուրդներին», ինչպես նաև այն անձանց, որոնց անմիջական նախնիները ծնվել կամ ապրել են Ռուսաստանի Դաշնությունում»: «Սրա հետ մեկտեղ, հաշվի է առնվում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անցած 30 տարիների ընթացքում մեծացել է հայրենակիցների նոր սերունդ, որը չի ունեցել ԽՍՀՄ քաղաքացիություն։ Այս առումով «Հայրենակից» հասկացության սահմանումից հանվել է ԽՍՀՄ քաղաքացիության հետ կապը»,- ասվում է կից նյութերում։ Օրինագծով առաջարկվում է նաև հստակեցնել Ռուսաստանի տարածքում պատմականորեն ապրող ժողովուրդների ցանկը։ Մասնավորապես, ցուցակում ընդգրկված են բելառուս և ուկրաինացի ժողովուրդների ներկայացուցիչները, բնիկ փոքրաթիվ ժողովուրդները։

 factor.am

Տաթև Ֆռանգյան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…