Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն

Blinken

 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման՝ կիրակի NBC-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չեն սահմանվում երբեք չավարտվելու պայմանով: Դրանց նպատակը Ռուսաստանի քաղաքականությունը փոխելն է։ «Եթե բանակցություններն ավարտվեն այնպես, որ պատերազմը դադարեցվի, դա, ի վերջո, կպահանջի պատժամիջոցների վերացում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության մասին հարցին՝ կախված բանակցային գործընթացից։

CNN-ի հետ հարցազրույցում էլ Բլինքենն նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մշտապես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը։

1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…