Ավարտվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Xoshor

 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 81-ամյա բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 81-ամյա տղամարդն ընկերոջ ծանոթի միջոցով 2007 թվականին տեղեկանալով Երևան քաղաքում գտնվող 2800 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային վաճառքի մասին, նույն այդ ընկերոջ և հիշյալ ծանոթի հետ միասին որոշել են այն գնել՝ հետագայում ավելի թանկ վաճառելու համար:

Քննարկումների արդյունքում ձևավորված պայմանավորվածության համաձայն, ծանոթի օգնությամբ, 81-ամյա տղամարդը մասնակցել է աճուրդին և հաղթող ճանաչվել, որից հետո վերջինիս անվամբ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները բաժանվել են ներդրած գումարին համապատասխան. ծանոթին՝ 15 տոկոսի, իսկ 81-ամյա տղամարդուն ու նրա ընկերոջը՝ յուրաքանչյուրին 42.5 տոկոսի չափով:

Հողամասը ձեռք բերելուց հետո բազմաթիվ անգամներ փորձել են այն վաճառել, սակայն 81-ամյա տղամարդն ունենալով հողամասի վաճառքի գումարները հափշտակելու նախնական դիտավորություն,  ձախողել է բանակցային գործընթացները և հողամասի հնարավոր վաճառքը:

2021թ. ապրիլի 21-ին, 81-ամյա տղամարդն առանց մյուս փաստացի սեփականատերերի հետ համաձայնեցնելու, իրեն վստահված ավելի քան 170 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր ազգականի կնոջ անվամբ և հափշտակել՝ իր ընկերոջ ու նրա ծանոթի համար հիշյալ չափաբաժիններով նախատեսվող առանձնապես խոշոր չափերով գումարները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 81-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին’ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…