«Ռոտոնդա» սգո ծառայությունների սրահի դիմաց բախվել են բեռնատար Газел-ն ու 06-ը

Vtar

  Այսօր, ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում «Ռոտոնդա» սգո ծառայությունների համալիրի դիմաց բավել են ВАЗ 2106 և բեռնատար Газель մակնիշի ավտոմեքենաները; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Սակայն 06-ը ամբողջովին վերածվել է մետաղի ջարդոնի։  Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։ Օերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Արտակ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Արզումանյանը։  Վթարի փաստով Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի  shamshyan.com 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…