Թուրքիան ու Ղազախստանը խորացնում են երկկողմ կապերը

Ghazakhstan

 Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաի հանդիպումը:

Կողմերը հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում հայտնի է դարձել, որ երկու երկրները ստորագրել են համագործակցության 15 համաձայնագիր, որոնց արժեքը կազմում է մոտ 1 մլրդ դոլար:

Համաձայնագրերը ներառում են համագործակցություն տրանսպորտի, պաշտպանական արդյունաբերության, ռшզմшկшն հետшխուզnւթյшն, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, մաքսային հսկողության, բնապահպանության, կրթության, երիտասարդական քաղաքականության, կապի ոլորտներում։

Նախագահները նաև քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակն, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտնել է, որ Ուկրաինայի հարցում երկու երկրների դիրքորոշումը համընկնում են:

«Մենք քննարկել ենք իրավիճակն Ուկրաինայում։ Համաձայն ենք, որ ճգնաժամը պետք է լուծվի Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակում»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան եւ Ղազախստանը նպատակ ունեն կրկնապատկել աևտրաշրջանառությունը՝ հասցնելով 10 մլրդ դոլարի։ Նա նշել է, որ անցյալ տարի երկկողմ առևտուրը նախորդ տարվա համեմատ աճել է 58 տոկոսով։
Իր հերթին Տոկաևը Թուրքիային անվանել է շատ կարևոր ռազմավարական գործընկեր ու Էրդողանին հրավիրել Ղազախստան։

 

Ermenihaber.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…