39-ամյա վարորդը մի քանի տոննա ավազով բարձված Scania կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է. shamshyan

Bernatar

   Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում; Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 58 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Քաջարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև անապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա ավազով։ 

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի 

shamshyan.com 

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս…