Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը

Hunastan Hayastan

   Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային  պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի  գլխավորած պատվիրակությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

 «Իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հրավերով (խմբ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) հունիսի 2-ին և 3-ին կլինեմ Հունաստանի հետ բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապեր ունեցող Հայաստանում: Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումներ կունենամ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի և իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հետ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Նիկոս Խարդալիասը՝ տեղեկացնելով, որ հանդիպումներ են նախատեսված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաեւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչների հետ:

 Հունաստանի Հանրապետության ազգային  պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցի զոհերի հիշատակին:

Նախատեսված են նաև այցեր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, ինչպես նաև,  Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններ:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…