УАЗ-ը մի քանի մետր գլորվել ու կողաշրջվել է․ կա 3 զոհ

vtar

  Այսօր, հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի  մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Արխաշամներ կոչվող հանդամասում դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, УАЗ 469 (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան մոտ 6 մետր գլորվել և կողաշրջվել է։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ջերմուկ» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մատական հաշվարկ։   Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։  Օպերատիվ են գործել Ջերմուկի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին Ջերմուկի հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վայք» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմեն Արմենակյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխաատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա․ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում.   shamshyan.com

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…